«Բետիսի» կիսապաշտպանը տեղափոխվել է «Սուոնսի»

«Բետիսի» կիսապաշտպանը տեղափոխվել է «Սուոնսի»

Իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Ալեխանդրո Պոսուելոն տեղափոխվել է «Սուոնսի»: Այս մասին հաղորդում է բրիտանական ակումբի պաշտոնական կայքը: Չնայած ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել էր, բայց անգլիական ակումբը գումար է վճարել նրա տրանսֆերի համար: Գումարի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Նախորդ մրցաշրջանում Պոսուելոն իսպանական ակումբում անցկացրել է 13 խաղ և խփել մեկ գոլ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում