38-ամյա Խուան Սեբաստիան Վերոնը վերսկսում է կարիերան

38-ամյա Խուան Սեբաստիան Վերոնը վերսկսում է կարիերան

Արգենտինացի 38-ամյա կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը, ով 373 օր առաջ ավարտել էր կարիերան, որոշել է կրկին խաղադաշտ վերադառնալ:

Վերոնը մասնակցել է «Էստուդիանտեսի» մինչմրցաշարային նախապատրաստական առաջին մարզմանը (նկարը` մարզումից): Մարզումից հետո ֆուտբոլիստը հայտարարել է, որ ոչ մի ֆիզիկական խնդիր իր մոտ չի առաջացել, ցավեր չի զգում և պատրաստ է կրկին խաղալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում