Իսկո. Ֆուտբոլիստի համար չկա ավելի բարձր բան, քան «Ռեալում» խաղալը
03/07/2013 15:30

Նմանատիպ
Իսկոն քիչ առաջ պաշտոնապես ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: «Արքայական» ակումբի նորեկը «Սանտիագո Բեռնաբեուում» առաջին անգամ մեկնաբանեց իր տեղափոխությունը.
-Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ֆլորենտինո Պերեսին գործադրած ջանքերի համար: Շնորհակալ եմ երկրպագուներին` սիրո և ընտանիքիս` աջակցություն համար: Ցանկացած ֆուտբոլիստի համար չկա ավելի բարձր բան, քան «Ռեալում» խաղալը: Հույս ունեմ` այստեղ շատ տիտղոսներ կնվաճենք,-ասաց Իսկոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում