«Բարսելոնայում» շատ դժգոհ են Տիագոյի դիրքորոշումից
05/07/2013 11:56

Նմանատիպ
«Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ են կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի դիրքորոշումից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Բանը նրանում է, որ կատալոնական ակումբում չեն հասկանում, թե ինչ է կատարվում ֆուտբոլիստի հետ: Նա չի ասում, որ ցանկանում է լքել «կապտանռնագույնների» կազմը, սակայն հակառակն էլ չի պնդում: Ընդ որում, թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային կոնկրետ պատասխան է պետք, քանի որ արդեն 10 օրից «Բարսելոնան» սկսում է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը:
Հիշեցնենք’ Ալկանտարան ավելի վաղ նշել էր, որ իրեն խաղային շատ պրակտիկա է պետք: Հաղորդվում էր, որ նրա ծառայություններով ամենից շատ հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում