ՖԻՖԱ-ն Մունդիալ-2030-ը մտադիր է անցկացնել Արգենտինայում ու Ուրուգվայում

ՖԻՖԱ-ն Մունդիալ-2030-ը մտադիր է անցկացնել Արգենտինայում ու Ուրուգվայում

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ Աշխարհի 2030 թվականի առաջնությունը կայանա Արգենտինայում ու Ուրուգվայում: Դրանք այն երկրներն են, որոնք մասնակցել են Մունդիալի պատմության առաջին եզրափակչին: Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան: Վերջինս ընդգծել է, որ արդեն կա նախնական պայմանավորվածություն Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ’ մրցաշարն անցկացնելու առիթով:

Աշխարհի 1930 թվականի առաջնության եզրափակչում ուրուգվայցիները 4-2 հաշվով հաղթել են արգենտինացիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում