Տիագո Սիլվա. «Բարսա» գնալը երազանքի իրականացում կլինի
05/07/2013 12:33

Նմանատիպ
«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվան բրազիլական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում չի թաքցրել «Բարսելոնայում» հանդես գալու իր ցանկությունը: Սակայն ֆուտբոլիստը նաև ընդգծել է, որ իրեն լավ է զգում փարիզյան ակումբի կազմում:
-Իհարկե, պրոֆեսիոնալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»: Դա երազանքի իրականացում կլինի, բայց ես երջանիկ եմ «ՊՍԺ»-ում: Նախորդ տարի նույնպես շատ խոսակցություններ եղան իմ’ կատալոնական ակումբ տեղափոխության առիթով, սակայն այդ գործն առաջ չգնաց: Ես միշտ ցանկացել եմ խաղալ եվրոպական գրանդ ակումբներից մեկում: Փառք Աստծո, կարողացել եմ հասնել այն բաներին, որոնց համար պայքարում էի,- ասել է Սիլվան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում