«Բարսելոնան» 10 օր ժամանակ է տվել Տիագոյին
05/07/2013 13:01

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային իր ակումբը ուլտիմատումի առաջ է կանգնեցրել: Խաղացողին տրվել է 10 օր ժամանակ, որպեսզի նա որոշի’ արդյոք մնում է թիմում, թե ոչ:
Եթե Ալկանտարան որոշում ընդունի հեռանալ կատալոնական ակումբից, ապա «Բարսելոնային» ժամանակ պետք կլինի, որպեսզի նրան փոխարինող գտնի:
Ֆուտբոլիստը, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան», վերջնական որոշում առայժմ չի կայացրել:
Խաղացողի փոխհատուցման գումարն այս պահին գնահատվում է 18 մլն. եվրո, սակայն օգոստոսի 1-ից այն կրկին կբարձրանա մինչև 90 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում