Անելկա. Հուսով եմ` կարիերաս կավարտեմ «Վեստ Բրոմվիչում»

Անելկա. Հուսով եմ` կարիերաս կավարտեմ «Վեստ Բրոմվիչում»

34-ամյա ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան մեկնաբանել է «Վեստ Բրոմվիչի» հետ մեկամյա պայմանագիր կնքելու փաստը: Ֆուտբոլիստի կարիերայում սա անգլիական 6-րդ ակումբն է:

-Կարծում եմ’ կարիերաս կավարտեմ Անգլիայում: Հուսով եմ’ դա տեղի կունենա «Վեստ Բրոմվիչում», ու հավատում եմ, որ դրա համար ընտրել եմ լավագույն ակումբը: Ես 34 տարեկան եմ ու ցանկանում եմ պարզապես հաճույք ստանալ ֆուտբոլից: Հուսով եմ’ ամեն ինչ հաջող կընթանա: Կփորձեմ օգնել թիմին’ բարելավել արդյունքներն ու պայքար մղել եվրոգավաթների ուղեգրերի համար,- ասել է Անելկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում