Նոր հրատարակություն Աստրախանում. Սբ. Հովհան Մանդակունի հայրապետի ճառերը

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի օրհնությամբ Աստրախանի «Սբ. Հռիփսիմե» եկեղեցին, Տ. Խադ քհն. Ղազարյանի նախաձեռնությամբ լույս է ընծայել Հայ Առաքելական Եկեղեցու հայրերից Սբ. Հովհան Մանդակունի հայրապետի ճառերի ռուսերեն թարգմանությունը: Գրքում զետեղված հինգ ճառերը գրաբարից թարգմանել է Լուսիկ Ստեփանյանը:

Գիրքը տպագրվել է Աստրախանի «Սբ. Հռիփսիմե» եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ Համլետ Վարդանյանի և եկեղեցական խորհրդի անդամներ Ազատ Կարապետյանի և Արտուշ Ակոպովի մեկենասությամբ։

Սբ. Հովհան Մանդակունին իր ճառերում անդրադառնում է քրիստոնեական առաքինություններին, եկեղեցու խորհուրդներին, պահեցողությանը, աղոթքի նշանակությանը եւ զանազան այլ թեմաների, որոնց միջոցով նա շարունակում է ուսուցանել, կրթել, դաստիարակել, քրիստոնյային վայել վարքի մղել իր զավակներին:

Սույն թարգմանությունը առաջին անգամ հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2008 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում