Մարիոն Բարտոլին` «Ուիմբլդոնի» մրցաշարի հաղթող
06/07/2013 19:03

Նմանատիպ
Ֆրանսիան ներկայացնող Մարիոն Բարտոլին հաղթեց թենիսի «Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում: Նա եզրափակչում երկու սեթում առավելության հասավ գերմանուհի Սաբինա Լիսիցկու նկատմամբ’ 6-1, 6-4: Հանդիպումը տևել է մեկ ժամ, 20 րոպե:
Նշենք’ ֆրանսուհին առաջին անգամ չեմպիոն հռչակվեց «Ուիմբլդոնի» մրցաշարում, որի եզրափակչում հայտնվել էր նաև 2007 թվականին, սակայն այն ժամանակ պարտվել էր ամերիկուհի Վինուս Ուիլյամսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում