Սյուզի Կենտիկյանը՝ WBA վարկածով աշխարհի չեմպիոն

Սյուզի Կենտիկյանը՝ WBA վարկածով աշխարհի չեմպիոն

Գերմանիան ներկայացնող հայուհի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը դարձավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն՝ գիշերը կայացած մարտում հաղթելով Կարինա Մորենոյին:

Դորտմունդում կայացած մենամարտում Կենտիկյանը հաղթանակ է տոնել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 96:94, 97:93, 97:93:

Նշենք, որ 25-ամյա Կենտիկյանը ռևանշի հասավ Կարինա Մորենոյի նկատմամբ. Կենտիկյանն ու Մորենոն ռինգում հանդիպել էին 2012-ի դեկտեմբերի 1-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար 10 ռաունդանոց մենամարտում 31-ամյա ամերիկուհին հաղթել էր միավորներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում