Մալենա Կոստան երջանիկ է Սուարեսի հետ
07/07/2013 20:59

Նմանատիպ
«Ատլետիկո Մադրիդի» խաղացող Մարիո Սուարեսի ընկերուհի Մալենա Կոստան հանգստանալուց հետո անցել է գործնական խիստ գրաֆիկի: Մոդելը մասնակցում է նորաձևության տարբեր միջոցառումների, գովազդում տարբեր բրենդեր: Ամսվա վերջում Մալենան կմասնակցի նաև Բարսելոնայի նորաձևության շաբաթին: Ինչ վերաբերում է իր և Սուարեսի հարաբերություններին, Մալենան ասել է.
-Ես հույս ունեմ մի օր ամուսնանալ, բայց ոչ այս պահին: Մենք միասին ենք ապրում և չենք բաժանվել առաջին իսկ օրվանից: Ես բնակարան ունեի, բայց Մարիոյի հետ որոշեցինք տուն գնել և այնտեղ միասին երջանիկ ապրել:
Հիշեցնենք, որ մայիսին իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվել, թե ֆուտբոլիստն ու մոդելն ամուսանցել են, սակայն Մալենան Twitter-ի իր էջում հերքել էր այդ լուրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում