Լեոնարդո. «ՊՍԺ»-ի առաջարկը դուր կգա «Նապոլիին»

Լեոնարդո. «ՊՍԺ»-ի առաջարկը դուր կգա «Նապոլիին»

«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հաստատել է «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու փաստը:

-Մենք առաջարկ ենք կատարել «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին ու, իմ կարծիքով, այն դուր կգա նրան:

Բանակցությունները շարունակվում են: Առաջիկա մի քանի օրերին, հնարավոր է, լինեն որոշ նորություններ,- ասել է Լեոնարդոն Il Mattino-ին տված հարցազրույցում:

Ընդգծենք, որ փարիզցիները պատրաստ են Կավանիի համար վճարել 63 մլն. եվրո’ այնքան, որքան նշված է նրա պայմանագրի հրաժարագնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում