Պոդոլսկի. Հույս ունեմ` «Արսենալը» բարձունքին կլինի
07/07/2013 16:35

Նմանատիպ
«Արսենալի» հարձակվողը հույս ունի, որ առաջիկա մրցաշրջանում իր թիմը կկարողանա պայքար մղել մեդալների համար:
-Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում «Արսենալը» բարձունքին կլինի: Անգլիական ֆուտբոլն իսպանականի նման չէ: Այնտեղ ընդամենը երկու ակումբ կա’ «Ռեալը» և «Բարսելոնան», որոնք պայքարում են լիդերության համար: Պրեմիեր լիգայում կան հինգ, վեց, անգամ յոթ կամ ութ թոփ-ակումբներ: Շատ դժվար է լինելու, բայց ես գիտեմ’ «Արսենալն» այդ թոփ-ակումբների թվում է,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերված են Sky Sports-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում