Հայաստանի շախմատային ակումբների առաջնությունը կանցկացվի Գյումրիում
07/07/2013 17:51

Նմանատիպ
Սեպտեմբերի 18-22-ը Գյումրիում անցկացվելու է Հայաստանի շախմատային ակումբների 2013 թ. առաջնությունը: Տեղեկացնում է «Շախմատային Հայաստանը»:
Մրցաշարի նպատակն է Հայաստանում շախմատային ակումբների ձեւավորումը եւ հետագա զարգացումը, Հայաստանի ուժեղագույն ակումբային թիմերի որոշումը: Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատային ֆեդերացիան, Գյումրիի քաղաքապետարանը եւ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը:
Նշենք, որ մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն դիպլոմներով եւ դրամական մրցանակներով, իսկ հաղթած թիմը‘ նաև գավաթով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում