Բոլտը «Ման. Յունայթեդի» կազմում ընկերական խաղի կմասնակցի
07/07/2013 18:43
Կարդացեք նաև
6-ակի օլիմպիական չեմպիոն, 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլտն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կմասնակցի իսպանական «Սևիլիայի» դեմ ընկերական խաղին: Հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:
Նշենք, որ Բոլտը «կարմիր սատանաների» հավատարիմ երկրպագու է և բազմիցս ցանկություն է հայտնել այդ թիմի կազմում գոնե մեկ խաղի մասնակցելու: Հավելենք, որ անդիպումը կկայանա օգոստոսի 9-ին «Օլդ Թրաֆֆորդ» մրզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում