Կառլեն Մկրտչյան. Կարևորը ներքին վստահություն ունենալն է

Նմանատիպ
Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների և «Մետալիստի» հետ առաջիկա խաղի մասին:
-Կառլեն ետևում է Ավստրիայի լարված հավաքը: Ինչպե՞ս կգնահատես քո պատրաստվածությունը մրցաշրջանին:
-Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, միանգամից հանգստի չեմ գնացել: Մեկնել էի Հայաստան, որտեղ միացել եմ ազգային հավաքականին: Մենք 2 ընտրական հանդիպում անցկացրինք: Դրանից հետո, ունեցել եմ 10 օր, որպեսզի հանգստանամ, ուժերս հավաքեմ և լավ տրամադրությամբ միանամ «Մետալուրգին»՝ նոր մրցաշրջանին պատրաստվելու համար: Կարելի է ասել, որ նոր մրցաշրջանին լավ մարզավիճակում ենք մոտենում:
-Ի՞նչ կասես «Մետալիստի» մասին: Երկար ժամանակ է, որ նրանց չենք կարողանում հաղթել:
-Գիտեմ, որ 8 տարի մենք չենք կարողանում հաղթել «Մետալիստին»: Ինչ-որ արտառոց բան չեմ ասի: «Մետալիստը» լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներ ունի: Բայց ֆուտբոլն այնքանով է հիասքանչ, որ երբեմն վիճակագրությունը ոչ մի նշանակություն չի ունենում:
Անգամ «Ռեալի», «Բարսելոնայի» մակարդակի հզոր թիմերն են պարտվում: «Մետալիստի» նման թիմի դեմ պետք է 90 րոպե շարունակ առավելագույն ջանքերով խաղանք: Կարևորը՝ քո մեջ վստահություն լինի, որ կարող ես հաղթել նրանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում