«Լիվերպուլ». 12 մլն. եվրո` Խաբի Ալոնսոյի համար
08/07/2013 12:35

Նմանատիպ
Անգլիական «Լիվերպուլի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի ծառայություններով, հաղորդում է իսպանական մամուլը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների’ մերսիսայդցիները պատրաստ են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 12 մլն. եվրո:
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն այժմ փորձում է համոզել ակումբի ղեկավարությանը, որ Ալոնսոյի ձեռքբերման համար հարկավոր է պայքարել ամեն գնով:
Հիշեցնենք’ իսպանացին իր հավաքականի կազմում չմասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին, քանի որ վնասվածք ուներ: Նա ավելի վաղ արդեն պաշտպանել է «Լիվերպուլի» գույները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում