«Չելսիի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից
08/07/2013 12:53
Կարդացեք նաև
«Չելսիի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը վերադարձել են արձակուրդից, հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: Այսօր թիմը Կոբհեմի իր մարզաբազայում առաջին մարզումը կանցկացնի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ:
Հիշեցնենք’ Անգլիայի նախորդ առաջնությունում «անզվականները» զբաղեցրին երրորդ հորիզոնականը, իսկ Եվրոպա լիգայում հաղթանակ տոնեցին’ իսպանացի մասնագետ Ռաֆա Բենիտեսի գլխավորությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում