Բուֆֆոն. Մենք առավելություն ունենք մրցակիցների նկատմամբ

Բուֆֆոն. Մենք առավելություն ունենք մրցակիցների նկատմամբ

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը խոսել է Կոնֆեդերացիաների գավաթից ունեցած տպավորություններից:

-Մենք շատ բաներ իմացանք, որոնք մեզ կօգնեն ավելի լավ նախապատրաստվելու Աշխարհի գավաթին: Եղանակային պայմանները նույնն են նաև մեր մրցակիցների համար: Անկեղծ ասած, կարծում եմ, շատ ճիշտ է մասնակցել Կոնֆեդերացիաների գավաթին, որը համարվում է գլխավոր փորձը Աշխարհի առաջնությունից առաջ: Մենք այժմ մի փոքր առավելություն ունենք մյուս մրցակիցների նկատմամբ,- ասել է Բուֆֆոնը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում