«Ռեալի» երկրպագուները հիմնական կազմում են տեսնում թիմի բոլոր նորեկներին
08/07/2013 14:23

Նմանատիպ
Իսպանական AS-ը իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի իմանա նրանց կարծիքը հաջորդ մրցաշրջանում թիմի հիմնական կազմի վերաբերյալ: Ըստ հարցման արդյունքների’ «Արքայական» ակումբի ինչադան մեկնարկային կազմում է տեսնում թիմի բոլոր նորեկներին:
Հիշեցնենք’ այս պահին դա պաշտպան Դանիել Կարվախալն է, ով Մադրիդ է վերադարձել Լևերկուզենի «Բայերից» ու համարվում է «սերուցքայինների» ակադեմիայի սան: Բացի այդ, խոսքը նաև կիսապաշտպան Իսկոյի, ով վերջին մրցաշրջանում հանդես էր գալիս «Մալագայում», ու «Ռեալ Սոսյեդադի» նրա գործընկեր Ասյեր Իլիյարամենդիի մասին է: Վերջինիս տրանսֆերը ակումբում արդեն կայացած փաստ են համարում:
Նշենք’ հարցմանը մասնակցել է մոտ 48 հազար ֆուտբոլասեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում