Կակային հասկացնել են տվել` խաղային շատ պրակտիկա չի ստանալու
08/07/2013 14:43

Նմանատիպ
«Ռեալի» կիսապաշտպան Կական չի կարող հույսեր փայփայել, որ նոր մրցաշրջանում խաղային շատ պրակտիկա է ունենալու, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Բրազիլացի 31-ամյա ֆուտբոլիստին արդեն հասկացնել են տվել, որ շեշտ է դրվելու երիտասարդ ֆուտբոլիստների վրա, որոնք լինելու են ակումբի ապագան: Խոսքը, մասնավորապես, գնում է կիսապաշտպան Իսկոյի ու «Ռեալ Սոսյեդադի» նրա գործընկեր Ասյեր Իլիյարամենդիի մասին: Վերջինիս տեղափոխությունը Մադրիդում արդեն կայացած փաստ են համարում:
Կական այս առիթով նախատեսում է անձամբ հանդիպում ունենալ թիմի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում