Միշա Ալոյանը Ռիսկանի գլխավոր մրցակիցն է
08/07/2013 17:59
Կարդացեք նաև
Կազանում անցկացվող Ունիվերսիադայում Ռուսաստանի հավաքականի առաջատար հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում, կիսաեզրափակչում է: Ալոյանը քառորևդ եզրափակչում Ալոյանը վստահ հաղթանակ տարավ թուրքմեն Զարիփ Ջումաևի նկատմամբ՝ 3-0 (30-27, 30-27, 30-27) հաշվով: Կիաեզրափակչում Ալոյանը կմենամարտի Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիսկանի հետ: Վերջինս հայտարարել է, որ հայազգի բռնցքմարտիկն իր գլխավոր մրցակիցն է:
-Ո՞վ է իմ գլխավոր մրցակիցը: Իհարկե, Միշա Ալոյանը, ռուս բռնցքամարտիկ, Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր,-ասել է Ռիսկանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում