Պերես. Զիդանի և մյուս մեծ ֆուտբոլիստների նման, Ռոնալդուն կարիերան կավարտի «Ռեալում»
08/07/2013 22:12

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կրկին անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ պտտվող լուրերին: Հաղորդում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ թեպետ ֆուտբոլիստը վերջերս հայտարարեց, որ իր ապագան տեսնում է Մադրիդում, շատ լրտավամիջոցներ շարունակում են համառորեն պնդել, որ նա տեղափոխվելու է «ՊՍԺ» կամ վերադառնալու է «Մանչեսթեր Յունայթեդ»:
-Ռոնալդուի հետ պայմանագիրը դեռ չենք երկարաձգել, որովհետև նա արձակուրդում է: Ոչ մի կասկած չկա, որ Ռոնալդուն կարիերան կավարտի այստեղ, որովհետև նա այդպես է ուզում: Զինեդին Զիդանի և մյուս մեծ ֆուտբոլիստների նման նա կարիերան կավարտի «Ռեալում»,-հայտարարել է Պերեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում