«Բարսելոնայի» պատմության վատագույն տրանսֆերները

«Բարսելոնայի» պատմության վատագույն տրանսֆերները

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ Դավիդ Վիլյան կարիերան շարունակելու է Մադրիդի «Ատլետիկոյում»: Այս տեղեկատվությունից հետո Marca պարբերականը կազմել է կատալոնական ակումբի պատմության տնտեսական տեսանկյունից վատագույն տրանսֆերների ութնյակը:

Դավիդ Վիլյան այդ ցանկում զբաղեցնում է «պատվավոր» երկրորդ տեղը: «Վալենսիայից» Վիլյան տեղափոխվեց «Բարսելոնա» 40 մլն եվրոյի դիմաց, իսկ «Ատլետիկո» է գնում 5.1 մլն եվրոյով: 

Իսպանիայի չեմպիոնն ավելի շատ տուժել է միայն Զլատան Իբրահիմովիչին գնելիս. շվեդ հարձակվողն արժեցավ ընդհանուր 87 մլն եվրո, իսկ «Միլան» տեղափոխվեց 24 մլն եվրոյով’ -63 մլն եվրո:

Եռյակը եզրափակում է Էնրիկեն. «Բարսան» նրանց ձեռք բերեց 16.5 մլն եվրոյով, իսկ կատալոնական ակումբից ֆուտբոլիստը հեռացավ անվճար:

Ներկայացնում ենք ընդհանուր ցանկը.

1. Իբրահիմովիչ (-63.000000)
2. Դավիդ Վիլյա (-34.900000)
3. Էնրիկե (-16.500000)
4. Ալեքսանդր Գլեբ (-15.000000)
5. Կայրիսոն (-14.000000)
6.Մարտին Կասարես (-13.000000)
7. Չիգրինսկի (-10.000000)
8. Մաքսի Լոպես (-40.00000)

Ընդհանուր կորուստը կազմում է 170 400 000 եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում