«Լիվերպուլը» բարեհաջող բանակցություններ է վարում Սուարեսի հետ
09/07/2013 10:27
Կարդացեք նաև
Երեկ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի գործակալ Պերե Գվարդիոլան հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ և քննարկել ֆուտբոլիստի ապագայի հարցը: Հիշեցնենք, որ ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ:
Բրիտանական մամուլի հաղորդած տեղեկությունների համաձայն, բանակցությունները լավ են ընթացել. «Լիվերպուլի» ներկայացուցիչները հայտնել են, որ չեն ցանկանում բաժանվել Սուարեսից, իսկ գործակալը կտրուկ հայտարարություններ չի արել:
Նշենք, որ ավելի վաղ «Լիվերպուլը» մերժել է Սուարեսին գնելու «Արսենալի» 30 մլն եվրո արժողությամբ առաջարկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում