Գոմես. Լքում եմ «Բավարիան»` ժպիտով ու արցունքն աչքերիս

Գոմես. Լքում եմ «Բավարիան»` ժպիտով ու արցունքն աչքերիս

Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը գոհ է նրանից, որ կարիերան շարունակելու է իտալական «Ֆիորենտինայի» կազմում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ «մանուշակները» գերմանացի ֆուտբոլիստի համար «Բավարիային» վճարել են 16 մլն. եվրո, սակայն այդ գումարը ժամանակի ընթացքում կարող է հասնել մինչև 20 մլն.-ի: Պայմանագիրը ստորագրվելու է մոտ օրերս:

-Ես լքում եմ «Բավարիան»’ ժպիտով ու արցունքն աչքերիս: Սա ինձ համար կարևոր քայլ է: Պետք է խոստովանեմ, որ աշխարհի լավագույն ակումբը լքելու որոշումն ինձ հեշտությամբ չտրվեց: Սակասյն ես սիրում եմ ֆուտբոլն ու պարզապես ցանկանում եմ շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում,- ասել է Գոմեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում