«Բորուսսիայի» գործադիր տնօրեն. Հեշտ չէր գնել Մխիթարյանին, բայց մենք հասանք մեր նպատակին

«Բորուսսիայի» գործադիր տնօրեն. Հեշտ չէր գնել Մխիթարյանին, բայց մենք հասանք մեր նպատակին

Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին: Հիշեցնենք’ գերմանական ակումբը Ուկրաինայի վերջին առաջնության լավագույն ռմբարկուի համար վճարել է 27,5 մլն. եվրո:

-Պետք է ասել, որ տրանսֆերային այս գործարքն իրականացնելը շատ դժվար էր: Բայց մեր նպատակը Մխիթարյանին ձեռք բերելն էր ու մենք հասանք դրան,- ասել է Վացկեն:

Ակումբի սպորտային տնօրեն Միխաել Ցորկն իր հերթին ասել է. «Մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք ձեռք բերել այսպիսի ուժեղ ֆուտբոլիստի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում