Ռաուլը մեկ խաղակես կանցկացնի «Ռեալի» մարզաշապիկով

Ռաուլը մեկ խաղակես կանցկացնի «Ռեալի» մարզաշապիկով

Սանտիագո Բեռնաբեուի գավաթի հերթական խաղարկությունում Մադրիդի «Ռեալի» մրցակիցը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, լինելու է քաթարական «Ալ-Սադդը»: Մադրիդցիների պաշտոնական կայքը հաստատել է, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին: Մրցակցի ընտրությունը պատահական չէ, քանի որ այնտեղ է հանդես գալիս «Արքայական» ակումբի լեգենդ Ռաուլը: Սպասվում է, որ մեկ խաղակես իսպանացի ռմբարկուն կանցկացնի հենց «Ռեալի» մարզաշապիկով:

Հիշեցնենք’ Ռաուլը մադրիդյան ակումբը լքել է 2010 թվականին ու հետագա երկու տարիները անցկացրել «Շալկե-04»-ի կազմում: Մադրիդում նա հանդես է եկել 16 մրցաշրջանների ընթացքում’ մասնակցելով պաշտոնական մոտ 700 հանդիպումների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում