Դավիդ Վիլյան հաջողությամբ բուժզննում է անցել Մադրիդում
09/07/2013 14:19

Նմանատիպ
Հարձակվող Դավիդ Վիլյան հաջողությամբ բուժզննում է անցել Մադրիդի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք’ երեկ պաշտոնապես հայտարարվեց 31-ամյա ֆուտբոլիստի’ «Բարսելոնայից» «Ատլետիկո» տեղափոխության մասին: Ակնկալվում է, որ Վիլյան մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մոտ ժամանակներս:
«Ատլետիկոյի» վրա նա կարժենա 5,1 մլն. եվրո, որը կվճարվի մի քանի մասերով. 2,1 մլն.’ այս տարի, 2 մլն.’ հաջորդ տարի ու ևս մեկ միլիոն’ երկու տարի անց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում