Հայ շախմատիստները Բարսելոնում և Բենասկում
09/07/2013 18:07

Նմանատիպ
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարից’ գրոսմայստեր Քրիստիան Կրուզից (Պերու): Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3 միավոր:
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարից’ գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնից (Իսրայել):
Աղբյուր’ Armchess.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում