Հայաստանը կմասնակցի Եվրոպայի ամառային պատանեկան օլիմպիական փառատոնին

Նմանատիպ
Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքի «Հալդենվարդ» ստադիոնում հուլիսի 14–ին տեղի կունենա Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12 –րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև: Նախատեսվում է եվրոպական 49 երկրների շուրջ 3300 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը: Նրանց թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչները. թենիսիստներ Միլենա Ավետիսյան, Լինդա Օհանյան, Դավիթ Մուրադյան, Հրաչ Խաչատրյան, խճուղային հեծանվորդներ Աբել Մանուկյան, Էդգար Ստեփանյան, Պավել Ստեփանյան, աթլետներ Ռաֆայել Պետրոսյան, Վարդան Նիկոլայան , Մարիաննա Բաղյան, Իրինա Պողոսյան, լողորդներ Անի Պողոսյան, Վանիկ Բարսեղյան, սպորտային մարմնամարզիկներ Արսեն Գևորգյան, Վիգեն Խաչատրյան, Հայկ Պետրոսյան և ձյուդոիստներ Ալբերտ Մկրտչյան, Ռոբերտ Գաբրիելյան, Գրիգոր Սահակյան, Ավետիք Գրիգորյան, Շահեն Աբաղյան, Էդվարդ Գրիգորյան: Նրանց մրցասպարեզ կուղեկցեն համապատասխան մարզաձևերի վեց մարզիչներ:
Մեր երկիրը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում. բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ: Բանն այն է, որ նշած մարզաձևերի եվրոպական ֆեդերացիաները մասնակցության իրավունք են տալիս միայն բարձր վարկանիշ ունեցող տղաների և աղջիկների ութական թիմերի:
Մրցավարական հանձնախմբերում ընդգրկված են երկու հայաստանցիներ:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոները /ամառային և ձմեռային/ տեղի են ունենում երկամյա ընդմիջումով:
Ուտրեխտյան փառատոնը կավարտվի հուլիսի 20 –ին:
Տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում