Միրկո Մարիչ. Առաջին խաղակեսում «Միկան» ավելի հաջող խաղաց

Միրկո Մարիչ. Առաջին խաղակեսում «Միկան» ավելի հաջող խաղաց

«Ռուդարի» գլխավոր մարզիչ Միրկո Մարիչը Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Միկայի» հետ կայացած պատասխան հանդիպումից հետո հետխաղյա ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ  առաջին խաղակեսում «Միկայի»  ավելի հաջող խաղաց, քան իր թիմը:

-Մենք գիտինք, որ ծանր խաղ է լինելու: Մենք հանդիպումը մի փոքր լարված սկսեցինք, և այդ պատճառով «Միկայի»  վտանգավոր պահեր ստեղծեց, բայց կարողացանք խաղը հանգստացնել: Սակայն ցավալին  առաջին խաղակեսի վերջում բաց թողած գոլն էր: Ընդմիջմանը փոխեցինք տակտիկան, ինչը օգնեց մեզ: Երկրորդ խաղակեսում «Միկայի»  իր գործը բարդացրեց, իսկ մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը: Ես շատ գոհ եմ իմ ֆոտբոլիստներից.նրանք հիանալի խաղ ցուցադրեցին,-Մարիչի խոսքերն է մեջբերում Allsport.am-ի թղթակիցը:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում