Արամ Ոսկանյան.Ամեն առումով մենք առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ

Արամ Ոսկանյան.Ամեն առումով մենք առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ

«Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Եվրոպա լիգայի առաջին փուլի «Ռուդարի» հետ հանդիպումից հետո տեղի ունեցած հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ.

-Դուք ինքներդ տեսաք, թե խաղը ինչպես ընթացավ: Առաջին խաղակեսը բավական լավ սկսեցինք, ունեցանք հիանալի գոլային պահեր, բայց չկարողացանք իրացնել դրանք: Այսինքն չկարողացանք տարածային առավելությունը վերածել գոլի: Երկրորդ խաղակեսում մի փոքր դանդաղեցինք: Բաց թողած գոլի դրվագում մեր ֆուտբոլիստը կոպիտ սխալ թույլ տվեց, իսկ մրցակիցը գոլ խփեց: Ամեն առումով մենք առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ: Նրանց ամենաուժեղ կողմը ստանդարտներն էին: «Միկայի» խնդիրը լինելու է առաջնությունում պատրաստվելը և չեմպիոնության համար պայքարելը: Կփորձենք առաջնության յուրաքանչյուր խաղում հաղթել,-Ոսկանյանի խոսքերն է մեջբերում Allsport.am-ի թղթակիցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում