Իկեր Կասիլյասը և Սառա Կարբոներոն հանգստանում են Սեյշելյան կղզիներում
10/07/2013 12:10

Նմանատիպ
Իսպանական Hola-ն հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն ընկերուհու’ Tele 5 հեռուստաընկերության սպորտային լրագրող Սառա Կարբոներոյի հետ այս օրերին վայելում է հանգիստը Սեյշելյան կղզիներում:
Ամսագրի նոր համարի գլխավոր էջին հենց զույգի նկարն է լինելու, պարբերականը գրում է նաև, որ առաջիկայում կհրապարակի բացառիկ լուսանկարներ:
Հիշեցնենք, որ վերջերս Իկերն ու Սառան հայտարարեցին’ սպասում են իրենց առաջնեկի ծննդին: Հավելենք’ Կասիլյասը պետք է վերադառնա «Ռեալի» մարզաբազա հուլիսի 22-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում