Լամ. Գյոտցեն և Կիրկհոֆն արել են այն, ինչ իրենց թելադրել են
10/07/2013 11:30

Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամն անդրադարձել է Մարիո Գյոտցեի և Յան Կիրկհոֆի շուրջ ծավալվող խոսակցություններին:
Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստները իրեն պաշտոնական ներկայացման արարողությանը եկել էին Nike-ի մարզահագուստով, այնինչ «Բավարիայի» հովանավորը և պաշտոնական գործընկերն Adidas-ն է: Մյունխենյան ակումբն արդեն տուգանել է ֆուտբոլիստներին:
-Չեմ ցանկանում մտածել, թե Յանն ու Մարիոն վատ մտադրություններ են ունեցել: Ես ավելի շատ հավատում եմ այն բանին, որ նրանք հագել էին այդ մարզահագուստները հովանավորի թելադրանքով: Նրանք արել են այն, ինչ իրենց ասել են,-Լամի Խոսքերը մեջբերված են Goal.com-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում