«Ռեալը» պատրաստ է 46,5 մլն եվրո վճարել Սուարեսի համար

«Ռեալը» պատրաստ է 46,5 մլն եվրո վճարել Սուարեսի համար

Մադրիդյան «Ռեալը» շարունակում է ջանքեր գործադրել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու համար: Անգլիական մամուլի տեղեկությունների համաձայն՝ «Արքայական» ակումբը պատրաստ է 46,5 մլն եվրո վճարել ուրուգվայցի հարձակվողի համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» Սուարեսի դիմաց առաջարկել է 30 մլն եվրո, բայց «Լիվերպուլը» մերժել է առաջարկը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում