Ֆրանսիան` մինչև 20տ. Աշխարհի առաջնության եզրափակչում

Ֆրանսիան` մինչև 20տ. Աշխարհի առաջնության եզրափակչում

Մինչև 20տ. ֆուտբոլիստների Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Գանայի ընտրանուն: Խաղն ավարտվել է 2-1 հաշվով, ու ֆրանսիացիների կազմում երկու գոլերն էլ հեղինակել է Ֆլորիան Տովենը:

Մրցաշարի եզրափակչում Ֆրանսիայի մրցակիցը կլինի Իրաք-Ուրուգվայ զույգի հաղթողը: Եզրափակիչ հանդիպումը նախատեսված է անցկացնել հուլիսի 13-ին:

Ֆրանսիա 2-1 Գանա

Տովեն (43, 74) – Ասիուֆա (47)

Հետևեք մեզ նաև Telegram-ում