Պելլեգրինի. Վստահ եմ` «Ման. Սիթին» կարող է գերազանցել «Յունայթեդին»
10/07/2013 22:42

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին պատմել է նոր մրցաշրջանում թիմի խնդիրների մասին:
-Երբ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց երկրի առաջնությունում, դա դարձավ ակումբի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը:
Մենք կփորձենք կրկնել այդ հաջողությունը: Սակայն չենք կենտրոնանալու միայն Պրեմիեր լիգայի վրա, այլև պայքարելու ենք մասնակցած յուրաքանչյուր մրցաշարում:
Պրեմիեր լիգայում միանգամից վեց թիմեր կարող են պայքարել առաջին տեղի համար: Սակայն ես գիտեմ, որ ամենակարևորը’ «Յունայթեդին» գերազանցելն է: Ես այստեղ եմ, քանի որ վստահ եմ’ մենք ընդունակ ենք դրան,- ասել է Պելլեգրինին;
Հետևեք մեզ նաև Telegram-ում