Մխիթարյանը հենց առաջին խաղում արդարացնում է «Բորուսսիայի» սպասելիքները (տեսանյութ)

Մխիթարյանը հենց առաջին խաղում արդարացնում է «Բորուսսիայի» սպասելիքները (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր իր դեբյուտային հանդիպումն անցկացրեց Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում, որը ընկերական խաղի շրջանակներում մրցում է «Բազելի» հետ:

Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր ու, մասնակցելով մրցավեճի միայն առաջին խաղակեսին, դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: 11-րդ րոպեին նրա փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ 27-րդ րոպեին հաջողության հասավ արդեն Մխիթարյանը’ եզրափակելով Նուրի Շահինի փոխանցումը:

Նշենք, որ առաջին խաղակեսի ավարտից հետո դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փոխեց թիմի ողջ կազմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում