Սուարեսը դեմ չէ «Արսենալ» տեղափոխվելուն
10/07/2013 23:59

Նմանատիպ
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը իր գործակալ Պերե Գվարդիոլային հրահանգ է տվել’ մանրակրկիտ ձևով ուսումնասիրել իր տրանսֆերի հետ կապված «Արսենալի» առաջարկը, հաղորդում է The Times-ը:
26-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել Պրեմիեր լիգայի այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը, չնայած Անգլիան լքելու նրա ցանկության մասին լրատվամիջոցների մի շարք հաղորդագրություններին:
Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ «զինագործները» պատրաստ են բարելավվել Սուարեսի համար կատարած առաջարկը’ այն հասցնելով մինչև 40 մլն. եվրոյի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում