18
+25°C

«Ռոման» համաձայնել է Մարկինյոսին վաճառել «Բարսելոնային»

«Ռոման» համաձայնել է Մարկինյոսին վաճառել «Բարսելոնային»

Իտալական «Ռոման» պատրաստ է բաց թողնել պաշտպան Մարկոս Մարկինյոսին, եթե արվի ակումբի ֆինանսական պահանջները բավարարող առաջարկ, հաղորդում է իսպանական մամուլը:

Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնայի» մարզչական շտաբը, ու հռոմեացիները պատրաստ են նրան վաճառել 25 մլն. եվրոյի դիմաց: Հռոմեական ակումբը ֆինանսական առումով ներկայումս գտնվում է ծանր ժամանակներում, ու այս քայլը հենց դրանով է պայմանավորված:

Հիշեցնենք’ կատալոնացիների գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի տրանսֆերային առաջնային նպատակը շարունակում է մնալ «ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվան, սակայն փարիզյան ակումբն առայժմ հրաժարվում է բաց թողնել նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում