Մոյեսը փորձում է վերջ դնել Ռունիի շուրջ խոսակցություններին
11/07/2013 13:26

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը նշել է, որ ակումբը չի պատրաստվում բաց թողնել Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիին:
-Ողջ ակումբն ինձ պատմում է, որ նա գտնվում է վերջին հինգ տարիների իր լավագույն մարզավիճակում:
Ես շատ ուրախ եմ դրա համար: Իսկ ակումբն արդեն հայտարարություն է արել այն մասին, որ Ուեյնը չի լքի մեր շարքերը,- մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում