Յովետիչը` «Ման. Յունայթեդի» ու «Ման. Սիթիի» նշանառության տակ

Յովետիչը` «Ման. Յունայթեդի» ու «Ման. Սիթիի» նշանառության տակ

Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչն այս ամռանը մեծ հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը: Նրա տրանսֆերի համար լուրջ պայքար են մղում մանչեսթերյան երկու ակումբները’ «Յունայթեդն» ու «Սիթին»:

Դեռ երեկ հայտնվել էր տեղեկատվություն, որ Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է «Էթիհադ» մարզադաշտ տեղափոխվելուն, որտեղ նրան առաջարկվել է շաբաթական 120 հազար ֆունտ աշխատավարձ:

Բայց հանկարծ բանակցային գործընթացին միջամտել են «կարմիր սատանաները», ովքեր նույնպես պատրաստ են նույնքան գումար առաջարկել Յովետիչին: Միևնույն ժամանակ, դեպի «Յունայթեդ» ֆուտբոլիստի տրանսֆերի հավանականությունը այդքան էլ բարձր չի գնահատվում:

Հիշեցնենք’ «մանուշակների» հետ կնքած Յովետիչի պայմանագրում որպես հրաժարագին սահմանված է 27 մլն. ֆունտ ստեռլինգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում