Գվարդիոլան հաստատել է` «Բավարիան» մտադիր է գնել Տիագոյին
11/07/2013 14:52

Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է այն տեղեկատվությունը, որ մյունխենյան ակումբը հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններով, հաղորդում է իսպանական մամուլը:
Իսպանացի մասնագետը շատ լավ է ծանոթ երիտասարդ խաղացողի տվյալներին ու ցանկանում է նրան տեսնել իր ներկայիս թիմում:
-Իհարկե, մենք ցանկանում ենք գնել նրան: Ես այս հարցի շուրջ արդեն խոսել եմ Զամերի ու Ռումենիգեի հետ: Սակայն այս պահին դեռևս նորություն չկա: Տեսնենք’ ինչպես կզարգանան իրադարձությունները,- ասել է Գվարդիոլան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում