«Ուիմբլդոնի» եզրափակիչը ռեկորդ է գրանցել

«Ուիմբլդոնի» եզրափակիչը ռեկորդ է գրանցել

«Ուիմբլդոնի» եզրափակչում Էնդի Մարեյի և Նովակ Ջոկովիչի պայքարին հետևող հեռուստադիտողների քանակը նոր ռեկորդ է գրանցել: ATP պաշտոնական կայքը գրում է, որ եզրափակիչ խաղին BBC-ով 17.3 մլն մարդ է հետևել: Սա նոր ռեկորդ է այս ցուցանիշում: Նախկին ռեկորդը պատկանում էր տաղանդ-շոուներից մեկին, որին հետևել էր 13.1 մլն մարդ:

Հիշեցնենք, որ եզրափակչում Մարեյը 6:4, 7:5, 6:4 հաշվով հաղթեց մրցակցին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում