Հայտնի է Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում «Փյունիկի» մրցակցի անունը
12/07/2013 01:15

Նմանատիպ
«Փյունիկը» Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում հարաբերությունները կպարզի լիտվական «Ժիլգիրիս» ակումբի հետ:
Վերջինս երկու խաղերի արդյունքում հաղթահարել է Հս. Իռլանդիան ներկայացնող «Սենտ-Պատրիկի» արգելքը: Երկու հանդիպումների ընդհանուր հաշիվը կազմել է 4-3′ հօգուտ լիտվական թիմի:
Հիշեցնենք’ երևանյան ակումբն էլ պայքարից դուրս է թողել «Տետեքսին»’ հաղթելով ընդհանուր 2-1 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում