«Տոտենհեմը» Դեմպսիին վաճառում է

«Տոտենհեմը» Դեմպսիին վաճառում է

«Տոտենհեմի» կիսապաշտպան Կլինտ Դեմպսին վաճառքի է հանվել: ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը չի մտնում մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի ծրագրերի մեջ: 

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մեկ տարի առաջ տեղափոխվեց «Ֆուլհեմից»: Նրա տրանսֆերի համար 7.3 մլն եվրո էին վճարել: 

Անցյալ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը 43 խաղում 12 գոլի հեղինակ է դարձել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում