Վիդալը «Յուվենտուսում» կմնա մինչև 2017 թվականը

Վիդալը «Յուվենտուսում» կմնա մինչև 2017 թվականը

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկ ամիս անց նոր պայմանագիր կստորագրի թուրինյան ակումբի հետ:

Համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2017 թվականի հունիսը, հաղորդում է Football Italia-ն:

«Բյանկոներին» պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը’ տարեկան 3,7 մլն.-ի փոխարեն նրան վճարելով 4 մլն. եվրո: Անձամբ չիլիացին ցանկանում է ստանալ 500 հազար եվրո ավելին:

Ավելացնենք, որ Ա Սերիայի 2012/13 թթ. առաջնությունում Վիդալը մասնակցել է 31 հանդիպման ու խփել 10 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում