«Բարսելոնայի» հարձակվողը մերժել է «Բորուսսիային» ու «Լիվերպուլին»

«Բարսելոնայի» հարձակվողը մերժել է «Բորուսսիային» ու «Լիվերպուլին»

Ըստ Sport-ի տեղեկությունների’ «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Քրիստիան Տելյոն մերժել է եվրոպական գրանդ մի քանի ակումբների առաջարկները:

Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում էին Դորտմունդի «Բորուսսիան» ու «Լիվերպուլը», սակայն անձամբ նա որոշել է կարիերան շարունակել կատալոնական թիմում: Ըստ պայմանագրի’ Տելյոյին հնարավոր է գնել 10 մլն. եվրոյի դիմաց, բայց խաղացողը «Կամպ Նոուում» մնալու ցանկություն է հայտնել ու կպայքարի թիմի հիմնական կազմում հայտնվելու համար: Հարձակվողը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում